Դավիթ Հարությունյանն ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Անդրադառնալով ՀՀԿ-ական նախարարներ Դավիթ Սարգսյանի և Արմեն Աշոտյանի հայտարարություններին. թե Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճ գրանցելու Սերժ Սարգսյանի հանձնարարությունը «քաղաքական հայտարարություն» և «քաղաքական հորդոր» էր, Դ. Հարությունյանը նշել է. «Այո, դա իրավական պահանջ չէր, այլ քաղաքական»։
Սակայն քաղաքական պահանջները ենթադրում են նաև քաղաքական պատասխանատվություն։ Այն կարող է լինել զուտ կուսակցական, բայց կարող է լինել նաև ավելի լուրջ. Սահմանադրության 84-րդ հոդվածը նախատեսում է քաղաքական պատասխանատվություն։ Ուստի, նախագահի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ Աժ ներկայացնելը և այդպես Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունն իրացնելը ևս քաղաքական է»»,–գրում է թերթը։
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: