Հրիսթեա. «Մենք Հայաստանի իշխանություններից պարզաբանում ենք ակնկալում»
Մենք Հայաստանի իշխանություններից պարզաբանում ենք ակնկալում այն առնչությամբ, թե երկիրը որ գերակա ոլորտներում է մտադիր համագործակցել Եվրամիության հետ: Դեկտեմբերի 13-ին այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան` ամփոփելով Երևանում ընթացած «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովից հետո» միջազգային համաժողովի արդյունքները:
«Մենք պատրաստ ենք Հայաստանին անհրաժեշտ աջակցություն տրամադրել այդ ուղղությամբ՝ բնականաբար, հաշվի առնելով հանրապետության արտաքին քաղաքական գծի նոր իրողությունները (Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը – խմբ.): Ցանկանում եմ նշել, որ չնայած մեր սպասումներին, առայժմ անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունները ո՞ր ուղղություններով են մտադիր մեզ հետ համագործակցել»,- նշել է նա: Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն, մասնավորապես, պատրաստ է ավելացնել ջանքերը Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման և համագործակցության ուղղությամբ:

Աղբյուրը՝ ilur.am