Լրահոս

01.08.2009 10:27


Ավարտվել է Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հաշվարկը

Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է հուլիսի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքների հաշվարկը։ 5% շեմը հաղթահարել է 5 կուսակցություն։ Առաջին տեղը զբաղեցրել է իշխող Կոմունիստական կուսակցությունը։ Վերջինի օգտին քվեարկել է ընտրողների 44,76%-ը։ Այսպիսով, կոմունիստները խորհրդարանում ստանում են 48 տեղ, լիբերալ-դեմոկրատները՝ 18, լիբերալները՝ 15, դեմոկրատները՝ 13 և «Մեր Մոլդովա» ալյանսը ստանում է 7 տեղ։

Համաձայն Մոլդովայի օրենսդրության՝ նորընտիր խորհրդարանը պետք է հաստատի հանրապետության նոր նախագահի թեկնածությունը։ Գործող նախագահ Վլադիմիր Վորոնինն արդեն օրենքով թույլատրվող երկու ժամկետն էլ օգտագործել է։ Այս պաշտոնին հավակնող թեկնածուին պետք է աջակցի առնվազն 61 պատգամավոր։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը