Աշխարհ

14.12.2013 10:32


Լիտվայում Օլեգ Գազմանովին ցանկանում են «պերսոնա նոն գրատա» հայտարարել

Լիտվայում Օլեգ Գազմանովին ցանկանում են «պերսոնա նոն գրատա» հայտարարել

Լիտվայի նախկին Պաշտպանության նախարար Ռասա Յուկնյավիչեն պահանջել է ռուս երգիչ Օլեգ Գազմանովին «պերսոնա նոն գրատա» հայտարարել Լիտվայում։

«Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը պետք է դիմի Միգրացիոն գործակալություն, որպեսզի այդ մարդուն թույլ չտան մուտք գործել Լիտվա»,–հայտարարել է Յուկնյավիչեն «Facebook» սոցիալական կայքում։ Նա պատճառաբանել է, որ երգիչն իր երգերից մեկում Մերձբալթիկան անվանել է «իմ երկիրը»։ Այս մասին գրում է «Բի–Բի–Սի»–ն։ Գործակալությանը երգիչն ասել է, որ «Պատրաստված է ԽՍՀՄ–ում» երգն արտացոլում է պատմական իրողությունը, ոչ թե Ռուսաստանի կայսերական նկրտումները։

Այս խորագրի վերջին նյութերը