Մեկնաբանություն

13.12.2013 12:26


Մովսեսի 40, Գալուստի՝ 50 տարին (տեսանյութ)

Մովսեսի 40, Գալուստի՝ 50 տարին (տեսանյութ)

Մովսեսը 40 տարի իր ժողովրդին պտտեցրեց անապատով մեջներից ստրկամտությունն իսպառ վերացնելու համար։ Մենք այդքան ժամանակ չունենք, իսկ վերացնելու այնքա՜ն բան կա։ Բայց կենտրոնանանք ստրկամտության վրա։ Դա այն է, երբ հոգով ստրուկը ցանկանում է «քանդակել» իր նմաններին։

Թվում է, թե ամեն ինչի հասել է, իշխանության մեջ է, կարող է որոշումներ կայացնել, բայց հոգով ստրուկ է, և շատ լավ դա հասկանում է։ Ու որպեսզի «չզռռա» նրա իրական դեմքը, պարտադրում է բոլորին այդպիսին լինել։ Մեկին փողով է գնում, մյուսին՝ պաշտոնով, երրորդի գլխին ամեն ինչ բերում է՝ ստիպելով լռել...

Այսօր մեր իրականությունը միայն հաշված մարդկանց սրտով է։ Բացարձակ մեծամասնությունն, առանձին վերցրած, պնդում է, որ այսպես շարունակելն այլևս անհնար է։ Առանձին վերցրած՝ յուրաքանչուրը գիտի՝ ինչը և ում պետք է փոխել։ Առանձին վերցրած՝ յուրաքանչյուրը հստակ կներկայացնի այսօրվա ճահճից դուրս գալու քայլերի հերթականությունը։ Առանձին վերցրած՝ յուրաքանչյուրը Մաքիավելի է... Ու վերջ...

Իսկ ժամանակը գնում է, վտանգավոր տեսակն էլ՝ բազմանում։ Թարսի պես էլ մոտակայքում անապատ չկա՝ ազգովի մի 40 տարի դեգերեինք ու մաքրված հետ վերադառնայինք։

Ի դեպ, Գալուստ Սահակյանը դեռ մի 50 տարի էլ ուզում իշխանություն լինել...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը