Վարդան Մալխասյան. «Սերժ Սարգսյանը այսօր պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները»
-Սերժ Սարգսյանն այսօր պատրաստ է հանձնելու ազատագրված տարածքները։ Եվ ոչ միայն հազարավոր ազատամարտիկների կյանքի և արյան գնով ազատագրված տարածքները՝այլ նաև բուն Ղարաբաղը, որովհետև ազատագրված տարածքները հանձնելով՝ մենք ուղղակի կամ անուղակի կարգով, ուշ, թե շուտ՝ պիտի հանձնենք նաև Ղարաբաղը։ Դրանք փոխկապակցված են,-Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի մասին՝ ասել է նախկին ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
Նրա խոսքերով՝ ՀՀ իշխանությունները դավաճանական հայտարարություններով փորձում են կոտրել հայ ժողովրդի և բանակի մարտական ոգին և պարտվողական տրամադրություններ են սերմանում հասարակության մեջ։
-Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոտքի պետք է կանգնի և ցույց տա աշխարհին, որ այդ հայտարարությունները հակահայ են և ոչ մի կապ չունեն մեր ժողովրդի ձգտումների հետ։ Մենք ուրիշ ելք չունենք,-ասել է Վարդան Մալխասյանը։

7or.am