Լրահոս

13.12.2013 11:32


Ժամը 10.00-ի դրությամբ հանրապետության ավտոճանապարհները

Ժամը 10.00-ի դրությամբ հանրապետության ավտոճանապարհները
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, փակ են Վայք-Ջերմուկ, Ջերմուկ-Գնդեվազ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին, Դիլիջանի ոլորանները, Բերդ-Ճամբարակ, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Գավառ-Մարտունի, Վայոց Ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհնները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը