Կարծիք

13.12.2013 11:05


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Սերժ Սարգսյանն անընդունելի է երկրի ներսում, հիմա էլ պարզ երևում է, որ երկրից դուրս նույնպես անընդունելի է:
2008 թվականից ի վեր պարզ էր, որ Սերժ Սարգսյանը երկրի բնակչության մի ստվար զանգվածի համար անընդունելի նախագահ է: 5 տարի անց պատկերը չի փոխվել, նույնիսկ ավելին` այն դհոլներն ու Սերժի ծառաները, որոնք իրեն ծառայություններ էին մատուցում, նույնպես այսօր հասկանում են, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը տանում է դեպի անդունդը: Իսկ Պուտինի վերջին այցը ցույց տվեց, որ նա անընդունելի է դարձել նաև դրսի համար: Պուտինի ընդգծված սառը վերաբերմունքը Սերժի հանդեպ ցույց տվեց, որ ռուսները չեն հավատում Սերժի ռուսամետ խաղերին, ու լավ էլ գիտեն, որ ուշ թե շուտ այդ մարդը նորից խաղեր է տալու՝ փորձելով իր աթոռը պահելու «գարանտիաները» այլ երկրներում փնտրել: Նողկալին այն է, որ այս ամենի պատճառով տուժում են Հայաստանը և հայերը:

Տեր-Պետրոսյանը կարողացավ իր նախագահության օրոք մտնել ԱՊՀ, բայց չփչացրեց հարաբերություններն Արևմուտքի հետ: Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստան միլիարդավոր դոլլարներ ներդրվեցին թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, և Հայաստանը չկանգնեց «կամ, կամ» ընտրության առաջ: Սերժ Սարգսյանի արևմտամետ-ռուսամետ խաղերը մեզ հասցրեցին ՄՄ-ի դուռը և դարձրեցին անվստահելիի գործընկեր Արևմուտքի համար: Ամբողջ պետության շահերից է բխում, որ այս մարդը հեռանա իր պաշտոնից (իր կամքով նա չի հեռանա. պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծել, որ նա այլևս այլընտրանք չունենա), և Հայաստանը նորից կանգնի զարգացման ճանապարհին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը