Լրահոս

31.07.2009 18:50


Պաշտպանության նախկին նախարարը Մադրիդյան սկզբունքները համարում է պայմանագրի նախագիծ

-Մադրիդյան սկզբունքները պարզապես սկզբունքներ չեն։ Ի՞նչ է նշանակում սկզբունք. դա ընդհանուր մոտեցում է։ Հանրաքվեի մասով դա սկզբունք է, որովհետև ընդհանուր է ասված, սակայն անհասկանալի է՝ որ տարածքում և երբ է լինելու հանրաքվեն։ Իսկ այն, ինչ վերաբերում է Ադրբեջանի շահերին, կոնկրետ նշված է՝ օրինակ՝ տարածքների հանձնումը,-մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկման ժամանակ ասել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ Մինսկի խմբի համանախագահները հասկացել են, որ հնարավոր չէ հասնել լուծմանը և Մադրիդյան սկզբունքներն էլ որպես  պայմանագրի նախագիծ են ներկայացրել։

-Սա դիվանագիտական հնարք է, որպեսզի հայկական կողմը գնա զիջումների, բայց երբ տարածքները հանձնվեն, Հայաստանը մի քանի անգամ թույլ կլինի և չի կարող ապահովել շփման գծի դիրքերը։ Երբ մենք դա կորցնում ենք, շփման գիծն ավելանում է, և օղակի մեջ ես մնում։ Լաչինի միջանցքն էլ շատ նեղ է  և ռազմական տեսանկյունից՝ շատ խոցելի։ Երբ հասնում ես դրան, դու կամ ստիպված ես պատերազմ սկսել կամ  հաշվարկում ես ու հասկանում, որ ի վիճակի չես դիմադրել, համաձայնում ես ու հանձնում Ղարաբաղը,-խոսելով տարածքների հանձնման վտանգավորության մասին՝ ասել է Վաղարշակ Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը