Կարծիք

13.12.2013 10:55


«Վերջապես Հայաստանի կառավարությունը իսկապես նոր գործելաոճ որդեցրեց»

«Վերջապես Հայաստանի կառավարությունը իսկապես նոր գործելաոճ որդեցրեց»

Վերջապես Հայաստանի կառավարությունը իսկապես նոր գործելաոճ որդեցրեց...
ՙ«Այն կենսաթոշակային համակարգը, որը մենք ներկայացնում ենք ձեզ, այլընտրանք չունի»,-ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով. «Ինձ շատ է ուրախացնում, որ մարդիկ հայտնում են իրենց դժգոհությունները»։
Այսինքն, կարելի է փաստել, որ վարչապետը իսկապես նորարարական մոտեցում է ցուցաբերում... Մոտավորապես այսպես՝
-Պարո՛ն Սարգսյան, ասում են, որ դուք օֆշորային ընկերություն ունեք:

-Ինձ շատ են ուրախացնում նման պնդումները:

-Բայց պարո՛ն վարչապետ, օմբուդսմենը պնդում է, որ մեր դատական համակարգը ծայրից ծայր կոռումպացված է:

-Ես շատ գովելի եմ համարում նրա զեկույցը:
-Իսկ ի՞նչ կասեք միջազգային մասնագետների այն կարծիքի մասին, թե Հայաստանում ամեն ինչ մոնոպոլիզացված է:
-Անկեղծորեն ուրախացա, երբ լսեցի այդ մասին:
-Իսկ «Ֆրիդոմ հաուսը» փաստել է, որ մամուլը Հայաստանում ազատ և անկախ չէ:
-Գիտեք, դա ինձ պարզապես գերագույն հաճույք պատճառեց:
-Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ տնտեսական աճը Հայաստանում խիստ դանդաղելու է:
-Անչափ շնորհակալ եմ իմ կառավարության ջանքերն այդքան օբյեկտիվ գնահատելու համար:
-Բայց ժողովուրդը արտագաղթում է:
-Մի անգամ արդեն մեծ գոհունակությամբ անդրադարձել եմ այդ փաստին:
-Բայց, ախր, պետությունը քանդվում է:
-Ձեր այդ խոսքերն ինձ նոր ստեղծագործական լիցք հաղորդեցին, գնամ հայտնեմ այդ ուրախալի լուրը նախագահին...։

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը