Քաղաքական

12.12.2013 16:48


Սկանդալ. արմավիրցի ուսուցչուհուն աշխատանքից ազատել են ԲՀԿ-ական լինելու համար (ձայնագրություն)

Սկանդալ. արմավիրցի ուսուցչուհուն աշխատանքից ազատել են ԲՀԿ-ական լինելու համար (ձայնագրություն)

Համացանցում է հայտնվել աղմկահարույց մի ձայնագրություն, որտեղ Արմավիրի մարզպետարանի կրթության, գիտության և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, զրուցելով աշխատանքից հեռացված դպրոցի ուսուցչուհու մոր հետ, հաստատում է, որ ուսուցչուհուն աշխատանքից ազատել են ԲՀԿ անդամ լինելու պատճառով:
Մարզպետարանի պաշտոնյան ակնհայտ, առանց վախի, որ օրենք է խախտում, ասում է, որ տիկնոջ աղջկանից վենդետա է լուծվում:
Այն հարցին, թե աղջիկն ավարտել է բուհը, և արգելող հանգամանք չկա աշխատանքի վերադառնալու համար, բայց ամեն անգամ մերժում է ստանում վարչության կողմից, Գայանե Սայադյանը պատասխանում է. «....Բայց ինքը գնաց ընգավ «Բարգավաճի» գիրկը ու սենց, դե թող օգնի իրան «Բարգավաճը», բա խի՞ չի օգնում» (մեջբերում ձայնագրությունից)։

Օրենքի ոտնահարման և Սահմանադրությամբ քաղաքացուն տրված իրավունքների նմանօրինակ արհամարհանքի, այն էլ՝ մարզպետարանի բարձրաստիճան չինովնիկի մակարդակով, տևական ժամանակ էր՝ ականատես չէինք եղել:
ՀՀԿ-ն շարունակում է գործադրել վարչական ողջ մեխանիզմը՝ ՀՀ քաղաքացու իրավունքներին և հիմնարար ազատություններին բռնանալու։

Աղբյուրը` top-news.am


Այս խորագրի վերջին նյութերը