Լրանում է Հայ Ազգային Կոնգրեսի կազմավորման առաջին տարեդարձը։ Հայաստանի ժողովուրդն ի սկզբանե չհաշտվեց երկրում ապօրինի ու բռնապետական իշխանության հաստատման փաստի հետ, ինչի վկայությունն է դրա դեմ մղած իր տասնամյա պայքարը՝ արտահայտված մասնավորապես նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեների ժամանակ վճռական ընդդիմացման խոսուն դրվագներով։ 2007թ. աշնանից, հերթական նախագահական ընտրությունների առիթով, այդ պաքարը վերածվեց համաժողովրդական շարժման, երբ այն գլավորելու հայտ ներկայացրեց Հանրահետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Շարժման քաղաքական միջուկը դարձան նրան սատարող մոտ երկու տասնյակ քաղաքական ուժեր, դրա շուրջ համախմբված հարյուր հազարավոր քաղաքացիներ։
2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում աննախադեպ ցինիկ ընտրախախտումներով, կեղծիքներով ու բռնություններով բոլոր սահմաններն անցած վարչախումբը, դիմեց վերջին միջոցին, մարտի 1-ին կազմակերպեց խաղաղ ցուցարարների դաժան ջարդ ու սպանդ, ապօրինաբար հաստատեց արտակարգ դրություն՝ ուղեկցված հարյուրավոր ձերբակալություններով, հազարավորների հետապնդումներով ու խոշտանգումներով։ Այդուհանդերձ նրան չհաջողվեց հանգցնել Համաժողովրդական Շարժումը, որն արդեն, վաղուց դուրս գալով ընդդիմության նախընտրական պայքարի շրջանակներից, ձեռք էր բերել քաղաքացիական հասարակության որակներ՝ բռնապետության դեմ անհանդուրժողականության հսկայական լիցքով ու ռեսուրսով։ Շարժումն արագորեն կազդուրվեց շնորհիվ իր հարյուր հազարավոր մասնակիցների հաստատակամության, քաղբանտարկյալների հերոսական պահվածքի, □Հյուսիսային պողոտայի□ անձնազոհ անկոտրումության, գրագետ ու ճշգրիտ քաղաքական ռազմավարության։
Երկրում ավազակապետական ռեժիմը տապալելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու իր հիմնական՝ խնդիրը լուծելու համար, նոր պայմաններում Համաժողովրդական շարժումը, իր մաս կազմող կուսակցությունների հանդիսավոր ստորագրությամբ 2008 թ. օգոստոսի 1-ին հռչակեց ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ծնունդը։ Քաղաքական ուժերից դուրս Կոնգրեսին անհատապես անդամագրվեցին բազմահազար քաղաքացիներ։
Մեկ տարվա ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը դարձավ Հայաստանի հանրապետության պատմության մեջ ամենահզոր ու արդյունավետ քաղաքական ընդդիմությունը։ Նրան հաջողվեց.
- ի հեճուկս բոլոր բռնաճնշումների, ամբողջությամբ պահպանել ավազակապետության դեմ ծառացած Համաժողովրդական շարժման ներուժը եւ ավելի կազմակերպված ու արդյունավետ դարձնել նրա պայքարը.
- հաջողությամբ կազմակերպել շուրջ 150 քաղբանտարկյալների դատական պաշտպանությունը՝ ի չիք դարձնելով նրանց ու բազմաթիվ ուրիշների տարիներով ազատազրկման ենթարկելու ծրագիրը.
- խափանել Շարժման դեմ թխված՝ իշխանության յուրացման ու պետական հեղաշրջման ծանրագույն մեղադրանքը, ի ցույց դնել դրա սնանկությունը, դրանով իսկ ապացուցելով, որ մարտիմեկյան ջարդի ու սպանդի ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչախմբի վրա.
- բացահայտել Մարտի 1-ը, տապալել ռեժիմի կողմից ուղղորդվող դատախազության, քննչական վարչության, դատարանների՝ իրական հանցագործների ծանրագույն հանցանքները կոծկելուն ուղղված փորձերը.
- հասնել քաղբանտարկյալների մեծագուն մասի ազատ արձակմանը.
- հակակշռել իշխանական մոնոլիտ ու բազմածախս քարոզչամեքենային եւ հասարակությանը հետեւողականորեն տեղյակ պահել կարեւորագույն իրադարձություններին վերաբերող իրողություններին ու փաստերին՝ մասնավորապես այսօր ամենակարեւոր՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայ-թուրքական հարաբերությությունների խնդրում վարչախմբի վարած դավաճանական քաղաքականությանը.
- միջազգային ասպարեզում Հայաստանին վերաբերող հարցերում ձեռք բերել կարեւորագույն քաղաքական գործոնի համարում եւ հեղինակություն.
- խորացնել երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը, երիտասարդացնել Շարժումը, ի հայտ բերել պայքարը շարունակելու նոր ու վստահելի հերթափոխ։
Հայ Ազգային Կոնգրեսը հետապնդում է իշխող ավազակապետական ռեժիմի վերացման, սահմանադրական կարգի վերականգնման, օրինականության հաստատման, ազատ, մրցակցային տնտեսական համակարգի ձևավորման, այլ խոսքով՝ պետական մարմիններին քաղաքացիներին ծառայելու եւ սպասարկելու, նրանց ապահովությունն ու արժանապատիվ կյանքը երաշխավորելու, ազգային շահերը պահպանելու բնական գործառույթների վերականգնման նպատակ։ Այս սկզբունքների հաղթանակումը Հայաստանում անխուսափելի է, քանզի միավորում է քաղաքական ուժերի բազմազանությունը, ամենատարբեր հետաքրքրությունների, սակայն քաղաքացիական կեցվածքի տեր բազմահազար մարդկանց, ոգեւորում երիտասարդությանը։
Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը առաջին տարեդարձի առթիվ շնորհավորում է Կոնգրեսի մաս կազմող բոլոր կուսակցություններին, աջակցող այլ կազմակերպություններին եւ տասնյակ հազարավոր անհատ անդամներին՝ վստահ համաժողովրդական պայքարը անխուսափելի հաղթանակի հասցնելու նրանց կորովին ու վճռականությանը։
Լրացավ Հայ ազգային կոնգրեսի մեկ տարին