Լրահոս

31.07.2009 17:31


Վարդան Խաչատրյան .«Այսօր մենք մեկ խնդիր ունենք՝ հայրենիքը դարձնել թանկարժեք, որպեսզի մարդիկ նորից կյանքը դնեն զոհասեղանի վրա»

Վարդան Խաչատրյան .«Այսօր մենք մեկ խնդիր ունենք՝ հայրենիքը դարձնել թանկարժեք, որպեսզի մարդիկ նորից կյանքը դնեն զոհասեղանի վրա»

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը Մադրիդյան սկզբունքներին նվիրված քննարկման ժամանակ ասել է, թե չի հավատում այն պնդումներին, թե Ղարաբաղում պատերազմ չի վերսկսվի։

-Դեռևս Մայնդորֆյան հռչակագրի ընդունումից հետո Ադրբեջանը հայտարարել էր, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը տեսնում է ռազմական լուծման մեջ ևս,-նշել է նա։

Վարդան խաչատրյանի խոսքերով՝ Ադրբեջանի՝ մի քանի անգամ ավելի հզոր լինելը մեզնից, դեր չի կարող ունենալ, քանի որ 90-ական թվականներին էլ գրեթե նույն վիճակն էր,  բայց Հայաստանը կարողացավ հաղթանակ տանել։

-Այսօր մենք մեկ խնդիր ունենք՝ հայրենիքը դարձնել թանկարժեք, որպեսզի մարդիկ նորից կյանքը դնեն զոհասեղանի վրա։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հայ ժողովուրդը կհավատա իր պետությանը , ոչ թե կվախենա նրանից,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը