-Այս պայմաններում արտահերթ ընտրությունը համարում եմ ժամանակավրեպ, քանի որ ճգնաժամային իրավիճակն ուղղակի խեղդող է, և այդ իրավիճակում պետական կառույցների նոր ընտրություն, նոր ծախսեր, քաղաքական դաշտում նոր հակամարտություններն անիմաստ են,-«Հայացք» մամուլի ակումբում ասել է «Գոյամարտ» նորաստեղծ կուսակցության նախագահ Սերյոժա Ղազարյանը։
Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Գոյամարտը» ՀՀ-ում գործող բոլոր կուսակցություններին կոչ է անում եզրեր գտնել միասնականորեն դիմակայելու, չեզոքացնելու մեր պետականության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները»։
Հարցին, թե ո՞ր կուսակցություններին է տեսնում իրեն համախոհ, Սերյոժա Ղազարյանը պատասխանել է.
-Նախկին ՀՀՇ-ից բացի՝ բոլոր կուսակցություններին։
Անդրադառնալով Արցախի խնդրին, բանախոսն ասել է, թե ԼՂՀ-ն պարտադիր պետք է ներգրավվի որպես հիմնական բանակցային կողմ։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ աշնանը կայանալիք հանդիպմանը, ապա Ս. Ղազարյանը նշել է, որ առաջընթացի ոչ մի ակնկալիք չունի։
Ո՞ւմ հետ չի համագործակցի նորաստեղծ «Գոյամարտը»

7or.am