Քաղաքական

12.12.2013 10:45


Բյուջեի նախագծի քվեարկության պատճառով ՀՀԿ-ական պատգամավորներին արգելվել է մեկնել գործուղման

Բյուջեի նախագծի քվեարկության պատճառով ՀՀԿ-ական պատգամավորներին արգելվել է մեկնել գործուղման

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Քանի որ 2014թ. պետական բյուջեի նախագծին այսօր Աժ 6 խմբակցություններից 4-ը դեմ են քվեարկելու, և վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը մնացել է ՀՀԿ-ի ու ՕԵԿ–ի հույսին, իշխանությունները խորհրդարանում գլխաքանակ ապահովելու համար աննախադեպ միջոցառումների շարք են սկսել։

«Ժողովուրդ»–ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ բյուջեի նախագծի քվեարկության պատճառով Աժ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորի արգելվել է մեկնել գործուղման, ու նրանք ստիպված են եղել հետաձգել չվերթը, իսկ նրանց, ովքեր գտնվում են արտերկրում, հրահանգված է գիշերը վերադառնալ։

Նախնական տվյալներով՝ ՀՀԿ-ն այսօր պետք է փորձի դահլիճում ապահովել 70-71 «կողմ» պատգամավոր։ Չնայած երեկ՝ բյուջեի քննարկումների ժամանակ, դահլիճում ներկա պատգամավորների թիվը չէր անցնում 20-ը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը