Նաիրա Զոհրաբյանը կամիկաձեների, կառավարության, կոալիցիա չմտնելու և այլնի մասին (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում ընդգծել է, որ ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրինագծին։
–Այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պետական ռեկետ: Ձեռնարկատերերն էլ հերոսաբար իրենց վրա են վերցնում կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները։ Հասկանում ենք այս բլեֆի իրական նպատակները։ Նշանակում է, մեր երկրում պետական ինստիտուտները չեն աշխատում և պետությունը, որպես այդպիսին, չի կարող իր երաշխավորի գործիքները կիրառել։ Այսպիսովպետությունը համաձայնում է նման ցուցադրական և թատերական շոուներ անելով իր նպատակին հասնել,-ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա հարց է հղել այդ հերոսական կազմակերպություններին՝ պատրա՞ստ եք 20, 30, 40 տարի յուրաքանչյուր ամիս այդ գումարները վճարել.
–Իհարկե ո՛չ։ Դուք հո ինքնասպան կամիկաձենե՞ր չեք։ Այդ անձնազոհությունը, ինքնազոհությունը կամ կամիկաձեությունը տևելու է մի քանի ամիս, մինչև այս աղմուկը մարի։ Դրանից հետո կասեք՝ եկե՛ք, աշխատե՛ք և ձեր պարտավորությունները պետության առջև կատարեք ինքներդ։Աշխատակիցներին կոչ եմ անում չհավատալ այդ մեծ բլեֆին։
Այսօր խորհրդարանում Ն. Զոհրաբյանն անդրադարձել է նաև պետական բյուջեի, իշխող կոալիցիային մաս կազմելու ապատեղեկատվության և այլնի մասին։
–Այն լուրերը, թե ԲՀԿ-ն ինչ-ինչ պաշտոնների դիմաց պատրաստ է մաս կազմել իշխող կոալիցիային, դա հերթական ապատեղեկատվությունն է,–ընդգծել է նա։
Նաիրա Զոհրաբյանը կամիկաձեների, կառավարության, կոալիցիա չմտնելու և այլնի մասին (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում ընդգծել է, որ ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրինագծին։
–Այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պետական ռեկետ: Ձեռնարկատերերն էլ հերոսաբար իրենց վրա են վերցնում կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները։ Հասկանում ենք այս բլեֆի իրական նպատակները։ Նշանակում է, մեր երկրում պետական ինստիտուտները չեն աշխատում և պետությունը, որպես այդպիսին, չի կարող իր երաշխավորի գործիքները կիրառել։ Այսպիսով պետությունը համաձայնում է նման ցուցադրական և թատերական շոուներ անելով իր նպատակին հասնել,-ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա հարց է հղել այդ հերոսական կազմակերպություններին՝ պատրա՞ստ եք 20, 30, 40 տարի յուրաքանչյուր ամիս այդ գումարները վճարել.
–Իհարկե ո՛չ։ Դուք հո ինքնասպան կամիկաձենե՞ր չեք։ Այդ անձնազոհությունը, ինքնազոհությունը կամ կամիկաձեությունը տևելու է մի քանի ամիս, մինչև այս աղմուկը մարի։ Դրանից հետո կասեք՝ եկե՛ք, աշխատե՛ք և ձեր պարտավորությունները պետության առջև կատարեք ինքներդ։ Աշխատակիցներին կոչ եմ անում չհավատալ այդ մեծ բլեֆին։
Այսօր խորհրդարանում Ն. Զոհրաբյանն անդրադարձել է նաև պետական բյուջեի, իշխող կոալիցիային մաս կազմելու ապատեղեկատվության և այլնի մասին։
–Այն լուրերը, թե ԲՀԿ-ն ինչ-ինչ պաշտոնների դիմաց պատրաստ է մաս կազմել իշխող կոալիցիային, դա հերթական ապատեղեկատվությունն է,–ընդգծել է նա։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am