Լրահոս

11.12.2013 15:53


Նաիրա Զոհրաբյան. «Սա օրինականացված պետական ռեկետ է»

Նաիրա Զոհրաբյան. «Սա օրինականացված պետական ռեկետ է»

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստանը» կրկին չի մասնակցել կառավարության կողմից հատուկ կարգով խորհրդարան բերված օրինագծի քվերակությանը։

Այս անգամ խոսքը 2014թ. հունվարի 1-ից ՀՀ անձնագրերը կենսաչափական անձնագրերով և նույնականացման քարտերով պարտադիր փոխարինելու օրինագծի մասին է։

Այսպիսով, կենսաչափական անձնագրի արժեքը սահմանվել է 25000 դրամ, իսկ նույնականացման քարտինը՝ 3000 դրամ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ այսօրվա նիստում ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԲՀԿ–ի համար անընդունելի է ուրբաթ կեսգիշերին օրինագծերը խորհրդարան բերելու կառավարության գործելաոճը։

–Մենք, ինչպես և նախկինում հայտարարել էինք, չենք մասնակցի այս կերպ ԱԺ բերված օրինագծերի քվեարկությանը։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս նախագծին, ապա սա համարում ենք ոչ այլ ինչ, քան օրինականացված պետական ռեկետ,–հայտարարել է Ն. Զոհրաբյանը։

Օրինագիծն, այդուհանդերձ, ընդունվել է 68 կողմ, 9 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը