Լրահոս

31.07.2009 16:32


Վահան Շիրխանյան. «Այսօր ոչ միայն իշխանությունն է ասում, թե Մադրիդյան սկզբունքները շատ ավելի լավն են, այլ նաև ընդդիմության մարդիկ են ասում, որ սա ընդունելի է»

Վահան Շիրխանյան. «Այսօր ոչ միայն իշխանությունն է ասում, թե Մադրիդյան սկզբունքները շատ ավելի լավն են, այլ նաև ընդդիմության մարդիկ են ասում, որ սա ընդունելի է»

-Մադրիդյան բանաձևերի իրականացումը ոչ միայն  խաղաղության, արդարության չի բերում, այլ նաև տանում է դեպի պատերազմ։ Այդ սկզբունքների միայն մի կետի ոչ ամբողջական կիրառումը հավասարազոր է  Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուն,-Մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկման ժամանակ ասել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։

Նրա խոսքերով՝ Մադրիդյան սկզբունքերի բացահայտումն  անսպասելի չէր, քանի որ  Արևմուտքը և Թուրքիան երկար տարիներ նախապատրաստվել են դրան ու հիմքում դրել միայն իրենց շահերը։

-10-12 տարի իրենք նախապատրաստում էին այսօրվա հողը, դա անօրինական իշխանությունների լեգիտիմացումն է, բռնությունների լեգիտիմացումն է, Հայաստանի դեմ ինֆորմացիոն ագրեսիա սկսելն է, որը ոչ միայն անպատասխան մնաց ՀՀ իշխանությունների կողմից, այլ նաև նրանք մասնակցեցին այդ ագրեսիային սեփական ժողովրդի դեմ։ Այսօր ունենք դրա պտուղները, որովհետև այսօր ոչ միայն իշխանությունն է ասում, թե սա շատ ավելի լավն է, այլ նաև ընդդիմության մարդիկ են ասում, որ սա ընդունելի, սա շատ ավելի լավն է և պետք է գնալ այդ ճանապարհով,-նշել է նա։

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Մադրիդյան սկզբունքներին ՀԱԿ-ից կողմ արտահայտվողներ կան, Վահան Շիրխանյանը պատասխանել է, թե ինքը  շարքային անդամ է և չի կարող ասել, թե ինչ տեսակետ է իշխում այնտեղ։

-Կոնգրեսի՝ Մադրիդյան այդ սկզբունքները միանշանակ ողջունելը կամ մերժելն այնքան էլ կարևոր չէ։ Կարևորը հայ հասարակության ամբողջական մոտեցումն է, որը ես գտնում եմ դրական։ Արձագանքը լուրջ  էր, և Արևմուտքը հասկացել է, որ այսօր դրանք Հայաստանում կիրառել չի կարող,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը