Քաղաքական

11.12.2013 13:59


ՀՀԿ–ականները «նեղեցին» կառավարությանն ու նախարարին (տեսանյութ)

ՀՀԿ–ականները «նեղեցին» կառավարությանն ու նախարարին (տեսանյութ)

Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակել է քննարկվել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների» մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է 10 անգամ բարձրացնել ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի վճարը:

Օրինագծի և նույնիսկ կառավարության նման գործելաոճի դեմ են արտահայտվել ՀՀԿ–ականները։ Մասնավորապես, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է.

–Կառավարության համար ձեռագիր է դարձել ֆորմալ բնույթի, մակերեսային, քոփի փեյսթ արած գնահատականներ և եզրակացություններ տալը։

Մեկ այլ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին էլ վիրավորել էր Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի արձագանքն իրենց մտահոգությանը, որ օրինագծի ընդունումից հետո ձկնամթերքը կթանկանա:

–Դուք խոր մոլորության մեջ եք,–ասել էր նախարարը:

Այսօր արդեն նա արդարացել է, որ որևէ մեկին վիրավորելու համար չի փորձել ինչ-որ բան ասել:

–Դուք ասում եք՝ մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի։ Ի՞նչ եմ արել, չարությո՞ւն: Խնդրում եմ, նկատի ունեցեք, որ սա մե՛ր տունն է եղել, հետո նոր ձերը։ Ես երկու անգամ պատգամավոր եմ ընտրվել,-նեղսրտել է նախարարը:

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը