Լրահոս

11.12.2013 12:30


Սիրիացի ապստամբները գրավել են Թուրքիայի հետ սահմանակից անցումը

Սիրիացի ապստամբները գրավել են Թուրքիայի հետ սահմանակից անցումը

«Ռոսբալտը», «Интерфакс»–ին հղումով, գրում է, որ սիրիական «Իսլամական ճակատ» խմբավորման ապստամբները վերահսկողություն են սահմանել Թուրքիայի հետ սահմանային Բաբ ալ Հավա անցակետում։ Վերջերս կազմավորված խմբավորման խռովարարները դուրս են մղել անցակետից մյուս ընդդիմադիրներին, որոնք համագործակցում են Սիրիական ազատ բանակի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական կառավարական զորքն ապստամբներից ազատել է Լիբանանին սահմանակից վերջին խոշոր Յաբրուդ քաղաքը, որով էլ սիրիալիբանանյան սահմանին գտնվող ամենակարևոր կետերն անցան Բաշար Ասադի ուժերի հսկողության տակ։

Այս խորագրի վերջին նյութերը