ՌԱՀՀԿ տնօրեն. «Հայ պաշտոնյաները Հայաստանի ապագայի հետ խաղամոլությամբ էին զբաղված»
-Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի է որպես շախմատի աջակից, ավելի շատ հակված է դեպի ինտելեկտուալ խաղերը։ Ըստ այդմ՝ մենք պետք է Սերժ Սարգսյանին կոչ անենք, որ Հայաստանում զարգացնի շախմատը, մի բան, որը դրական կանդրադառնա երկրի վրա,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Նա ասել է նաև, որ շախմատ խաղալն ավելի առողջարար է, քան մոլեխաղերը։
Ռիչարդ Կիրակոսյանին մտահոգել է այն, որ կառավարության որոշմամբ խաղատները պետք է տեղափոխվեն Ջերմուկ, Սևան և Ծաղկաձոր քաղաքներ։
-Նախորդ մի քանի տարիների ընթացքում շատ հայ պաշտոնյաներ Հայաստանի ապագայի հետ խաղամոլությամբ էին զբաղված։ Շատ պաշտոնյաներ Հայաստանի պետական բյուջեի և գանձերի հետ էին խաղամոլությամբ զբաղվում։ Հավանաբար, Ս. Սարգսյանն ավելի ուշադրություն պետք է դարձնի իր սիրած խաղին՝շախմատին և չլսի նրանց, ովքեր ավելի շատ գնահատում են խաղամոլությունը,– ասել է Ռիչարդ Կիրակոսյանը։

7or.am