Քաղաքական

11.12.2013 10:50


ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» երթ են անցկացնելու

ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն և «Ժառանգությունը» երթ են անցկացնելու

«Չորրորդ իշխանությունը» գրում է.
«Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու համար ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները ստորագրահավաք են սկսել: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունն արդեն կա: 32 պատգամավոր արդեն ստորագրել են նախաձեռնության տակ: Ստորագրահավաքը դեռ ընթացքի մեջ է:
Բացի օրենքում պարտադիր նորմի հակասահմանադրականության հարցից` 4 խմբակցությունները միջնորդելու են, որպեսզի ՍԴ-ն կասեցնի ողջ օրենքի գործադրումը մինչ քննարկումների անցկացումը:
Ի դեպ, ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները դեկտեմբերի 17-ին ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պատրաստվում են երթ անցկացնել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը