Կարծիք

11.12.2013 00:03


Տիգրան Ուրիխանյան.

Տիգրան Ուրիխանյան.

Հարգելի գործընկերներ.

Նպատակ ունենալով հերթական անգամ կանխել ապատեղեկատվությունը՝ տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության հերթական նիստը, որը վարել է ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանը:

Նիստի ժամանակ ի թիվս մի շարք այլ հարցերի քննարկվել է ՀՀ 2014 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը հայտնելու ձևը: Հնչել է առաջարկ դիրքորոշումը հայտնել բոյկոտի միջոցով, ինչպես նաև դեմ քվեարկելով նախագծին:
Քննարկման արդյունքում խմբակցությունը որոշել է իր դիրքորոշումը հայտնել դեմ քվեարկելու ձևով:

Հարգանքով
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու,
ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Urikhanyan.Tigran?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը