Սկզբից միտքն էր չորացել,այսինքն՝ սմքել: Թեկուզև դրվագային, բայց... կար դեռ: Ուղղակի նա չէր ասում այն, ինչ մտածում էր, այլ զուտ արտաբերում էր այն, ինչ միտն էր գալիս... Իսկ թե իրականում ինչ էր ցանկանում, ինքն էլ չգիտեր: Զառամախտի պատճառով ոչինչ մտաբերել չէր կարողանում: Կենսագրությունից դրվագներ մտաբերելն էր իրենը մնացել:
Խի՛ղճը։ Նա խիղճ ունեցել էր,թե ոչ՝ վերջին զարգացումներից հետո բուռն քննարկումների ու գիտական բանավեճերի առարկա էր դարձել՝ ապահովելով հնագետ պատմաբանների «հաց հանապազօրյան»:
Միակը, որ դեռ չէր լքել անշունչ մարմինը, բնազդն էր,անասնական բնազդը: Հենց նա էլ օրենք սահմանեց՝ ապահովելով տքնաջանորեն փնտրվող ալիբին՝ «Որտեղ հաց, «ընդեղ» կացը...»
Ու մարմինը, որ եռամիասնության խորհուրդն ուներ ի վերուստ, եղծվեց....
Ներքինին

Արթուր Ազարյան