Լրահոս

10.12.2013 15:38


Ն. Զոհրաբյան. «Քաղաքական մեծամասնությանը ներկայացնել Գինեսի գրքում՝ որպես նորօրյա Նապոլեոններ»

Ն. Զոհրաբյան. «Քաղաքական մեծամասնությանը ներկայացնել Գինեսի գրքում՝ որպես նորօրյա Նապոլեոններ»

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված և հատուկ ընթացակարգով խորհրդարանի քննարկմանը ներկայացրած նախագծի քվեարկությանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անթույլատրելի է համարում ուրբաթ կեսգիշերին նախագծեր ԱԺ բերելու կառավարության այս գործելաոճը։ Նրան նաև զարմացնում են իշխող քաղաքական ուժի և կառավարության ներկայացուցիչների արդարացումները:

–Զարմանում եմ նաև, որ պատգամավորներին չի վիրավորում կառավարության դիրքորոշումը, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ։ Կառավարությունն ուրբաթ կեսգիշերին կամ երկուշաբթի առավոտյան նախագծերը ճանաչում է անհետաձգելի և բերում խորհրդարան։ Եթե իրենց ինտելեկտուալ IQ -ն բարձր է, և Նապոլեոնի որոշ հատկանիշներ ունեն, ու ասենք՝ երբ ժամը 23:00-ին տալիս են նախագծերը, և իրենք կարող են մեկ ժամվա մեջ ծանոթանալ դրանց ու խմբակցություններում կազմակերպել քննարկումներ, դիրքորոշումներ հայտնել, ապա ես կառաջարկեմ այդ բոլորին ներկայացնել Գինեսի գրքում՝ որպես նորօրյա Նապոլեոններ: Չի կարելի այդքան քծնել սեփական կառավարությանը,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Նա նաև ավելացրել է, որ պատգամավորները պետք է արժանապատվություն ունենան կառավարությանն ասելու՝ հարգե՛ք ՀՀ Ազգային ժողովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը