Պարույր Հայրիկյան. «Բարեբախտաբար, մենք հիմա այն վիճակում ենք, որ նաև զիջելու ինչ–որ բան ունենք՝ ազատագրյալ տարածաքները»
-Նրանք, ովքեր կարծում են, որ ինչ-որ զիջումներ անելով՝ մենք ամեն ինչ կորցնելու ենք, մի քիչ չափազանցնում են,- «Տեսակետ» ակումբում ասել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ բանակցել՝ նշանակում է ստանալ և զիջել.
-Բարեբախտաբար, մենք հիմա այն վիճակում ենք, որ նաև զիջելու ինչ-որ բան ունենք՝ ազատագրյալ տարածքները։ Վայ էն առևտրականին, որ տալու ոչինչ չունի, բայց ուզում է ստանալ մի բան։
Մադրիդյան սկզբունքները Պ. Հայրիկյանն ընդամենը առաջարկներ է համարում և չի կարծում, որ դրանց շուրջ մեծ աղմուկ պետք է բարձրացնել։ Ավելին, համոզված է, որ Արցախի խնդրի կարգավորման միջազգայնացումը դրական է, իսկ գերտերությունների կողմից խնդրի լուծման պարտադրումը չի կարելի միանշանակ ասել, թե սխալ կլինի։ Մադրիդյան սկզբունքներում ԱԻՄ առաջնորդը «մեկ շատ կարևոր դրական բան» էլ է տեսնում.
-Այս պահի դրությամբ, երբ միջազգայնորեն ընդունված բանաձևեր կան, որտեղ հայերս ընկալվում ենք որպես օկուպանտ, այդպիսի որևէ ակնարկ չկա այդ փաստաթղթում։ Ես բարոյաքաղաքական և քաղաքական հոգեբանական կողմից եմ ընկալում՝ մեզ ի՞նչ գնահատական է տրվում։
Իսկ թե ի՞նչ կարելի է զիջել, ի՞նչ վերցնել, Պ. Հայրիկյանը համարում է մանրուք, որոնց մեջ խորանալու անհրաժեշտություն չկա։
ԼՂ-ի խնդրի կարգավորման ուղին էլ նա հետևյալ կերպ է տեսնում՝ նախ Հայաստանը պետք է վերադառնա իր ազգային արմատներին, Արցախի հիմնահարցը ներկայացնի որպես Հայոց ցեղասպանության հետևանք և հետո՝ բանակցային սեղանին իր տեղը զիջի Արցախին՝ միաժամանակ երաշխավորելով նրա անվտանգությունը։

7or.am