Լրահոս

10.12.2013 20:45


Մեկնարկում է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը

Մեկնարկում է «Web Ծիրան» համահայկական 3-րդ օնլայն կինոփառատոնը

Արդեն երրորդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ սկսում են «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը:

«WebԾիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը կմեկնարկի 2013թ. դեկտեմբերի 10-ին եւ կավարտվի 2014թ. փետրվարի 23-ին:

Սահմանված է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ:

Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով:

Խրախուսական մրցանակակիրները կպարգեւատրվեն հատուկ դիպլոմով:

Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաեւ 10 օր անվճար պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից օգտվելու հնարավորություն:

Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին եւ հատուկ դիպլոմի:

«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2014 թ. փետրվարի 25-ից մարտի 5 ընկած ժամանակահատվածում, հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:

Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:

«Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 30 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն:

Ֆիմերը «Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար դրանք պետք է ներկայացնել DVD ֆորմատով` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, 2013թ դեկտեմբերի 3-ից մինչեւ 2014թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Գրասենյակի հասցեն`Երեւան 0001, Մոսկովյան 3, հեռ. +374 10 52 10 42

Ֆիլմերը «Web Ծիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

Լրացուցիչ մանրամասների համար զանգահարել.
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ + (374 10) 52 10 42 կամ webtv.am հեռուստաընկերություն՝+ (37491) 27 07 76

«WebԾիրան» համահայկական 3-րդ կինոփառատոնն այս տարի ներկայացնում է նաեւ «Web Ծիրան». ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ » ծրագիրը:

Ծրագրում ցուցադրելու համար կարող են ներկայացվել միայն բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանված կարճ ֆիլմեր, որոնք կցուցադրվեն ինչպես կինոփառատոնի, այնպես էլ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության ֆեյսբուքյան պաշտոնական էջերում:

Այս տեխնիկական միջոցներով նկարահանված ֆիլմերը կամ դրանց հղումները որեւէ վիդեոհոստինգային պորտալում, հեղինակները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով ֆիլմի անվանումը, հեղինակի մասին համառոտ տվյալներ, գործող բջջային հեռախոսահամար եւ գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար ֆիլմի հեղինակը պատասխանատու է:

Ամենաշատ հավանումների արժանացած ֆիլմը կարժանանա հատուկ մրցանակի:

Այս խորագրի վերջին նյութերը