Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հեռուստամարաթոնին եւ ԼՂՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի նախագծին վերաբերող հարցեր: Նախագահը ներկայացրել է հեռուստամարաթոնի ընթացքն ու արդյունքները եւ համապատասխան հանձնարարականներ տվել հանրապետության կառավարությանը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության պատշաճ իրականացման ուղղությամբ: ԼՂՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ վարչապետը, փոխվարչապետը, գյուղատնտեսության նախարարը եւ ազգային վիճակագրական ծառայության նախագահը: Իր խոսքում երկրի ղեկավարը պարենային անվտանգությունը համարել է մեր պետության անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկը՝ ընդգծելով, որ նրա ապահովումը հատկապես հրամայական է Արցախի համար` հաշվի առնելով բազմաթիվ ռազմաքաղաքական գործոնների առկայությունը: Նախագահ Սահակյանը հավանություն է տվել Արցախի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի նախագծին՝ հանձնարարելով Անվտանգության խորհրդի քարտուղարին սահմանված կարգով ընթացքավորել եւ հաստատման ներկայացնել հայեցակարգի նախագիծը` համապատասխան հանձնարարականներով:
Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2013թ. հեռուստամարաթոնին եւ ԼՂՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի նախագծին վերաբերող հարցեր:
Նախագահը ներկայացրել է հեռուստամարաթոնի ընթացքն ու արդյունքները եւ համապատասխան հանձնարարականներ տվել հանրապետության կառավարությանը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարության պատշաճ իրականացման ուղղությամբ:
ԼՂՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ վարչապետը, փոխվարչապետը, գյուղատնտեսության նախարարը եւ ազգային վիճակագրական ծառայության նախագահը:
Իր խոսքում երկրի ղեկավարը պարենային անվտանգությունը համարել է մեր պետության անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկը՝ ընդգծելով, որ նրա ապահովումը հատկապես հրամայական է Արցախի համար` հաշվի առնելով բազմաթիվ ռազմաքաղաքական գործոնների առկայությունը:
Նախագահ Սահակյանը հավանություն է տվել Արցախի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի նախագծին՝ հանձնարարելով Անվտանգության խորհրդի քարտուղարին սահմանված կարգով ընթացքավորել եւ հաստատման ներկայացնել հայեցակարգի նախագիծը` համապատասխան հանձնարարականներով: