Լրահոս

31.07.2009 14:51


Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանը կդառնա խաղատների, այլ ոչ՝ տուրիստական կենտրոն»

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանը կդառնա խաղատների, այլ ոչ՝ տուրիստական կենտրոն»

-Կազինոների խնդիրը կարող է հետևանքներ թողնել Հայաստանի զարգացման վրա։ Դա էլ կորոշի, թե ինչպիսի Հայաստան մենք կունենանք հետագայում,-«Կազինոները որպես ազգային անվտանգության սպառնալիք» թեմայի շուրջ հրավիրված ասուլիսում ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Նա նշել է, որ բազմիցս է խոսվել սահմանների բացման տեսանկյունից ազգային անվտանգության մասին, «սակայն այս դեպքում՝ Հայաստանը դարձնել խաղատների կենտրոն, ազգային անվտանգության համար նոր անհանգստություններ է ծնում»։

Նշենք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել խաղատների վերաբերյալ նոր օրինագծին, և այն ներկայացվելու է Ազգային ժողով, ըստ որի՝ 2013թ.-ից խաղատները պետք է տեղափոխվեն Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր քաղաքներ։

Ռիչարդ Կիրակոսյանը մտավախություն է հայտնել, որ Հայաստանը կդառնա խաղատների, այլ ոչ՝ տուրիստական կենտրոն։

-Քանի որ հարևան Թուրքիայում և Իրանում խաղատներն արգելված են, մենք կգրավենք մարդկանց, որպեսզի նրանք գան խաղատներ։ Մեկ այլ խոսքով ասած, սա մի բիզնես է, որն ուղղված է դեպի կոռուպցիան և հանցագործությունը։ Այն ՀՀ-ի անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք կհանդիսանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը