Լրահոս

10.12.2013 12:53


Արսեն Բաբայան. «ՄԻՊ զեկույցն ունի սիրողական մակարդակ»

Արսեն Բաբայան. «ՄԻՊ զեկույցն ունի սիրողական մակարդակ»

Այսօրվա ասուլիսին Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն անդրադարձել է նախօրեին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույցին։ Ըստ բանախոսի՝ եթե ՄԻՊ զեկույցի նպատակն էր ապահովել շոու, ապա այն կարող ենք համարել ստացված։

«Իսկ եթե զեկույցը դիտարկենք իրավունքի տեսանկյունից, ապա այն ունի սիրողական մակարդակ»,–ասել է Բաբայանը՝ նշելով, որ զեկույցում բարձրաձայնված խնդիրների ավելի խորքային քննարկման անհրաժեշտություն կա։ Անդրադառնալով դատական համակարգում ՄԻՊ-ի բարձրաձայնած կոռուպցիոն երևույթներին՝ Բաբայանն ասել է, թե այո՛, կոռուպցիան համար մեկ չարիքն է, որի դեմ պետք է պայքարել, և այստեղ ուղղակի ցեխ շպրտելը դատական իշխանության վրա արդյունավետ աշխատանք չէ:

«Ընդհակառակը՝ պաշտպանը պետք է օգնի պայքարել այդ չարիքի դեմ: Հրապարակելով մասնավոր գործի հետ կապված մանրամասներ` օմբուդսմենն արդեն դատարանի նկատմամբ կանխակալ վերաբերմուք է քարոզում, որ դատարաններն անվստահելի են»,–ասել է բանախոսն՝ ընդգծելով, որ նման սենսացիոն հրապարակումները պետք է քննության առարկա դառնան իրավապահ մարմինների կողմից: Սակայն, ըստ Բաբայանի, ՄԻՊ-ը փորձել է այնպիսի զեկույց հրապարակել, որը քննության չենթարկվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը