ԲՀԿ–ն չմասնակցեց կառավարության ներկայացրած նախագծի քվեարկությանը
Այսօր խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ժամանակ քվեարկության է դրվել հունվարի 1-ից նույնականացման քարտի և կենսաչափական անձնագրի պարտադիր ներդրման մասին օրինագիծը։ Այն կառավարությունն ԱԺ է ներկայացրել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ օրինագծի քննարկումն ու քվեարկությունը պետք է կատարվի 24 ժամվա ընթացքում։
Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու այդ հարցի քվեարկությանը։
–Մենք արդեն իսկ ասել ենք, որ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված և հապճեպ կարգով խորհրդարան բերված նախագծերի քվեարկությանը ԲՀԿ–ն չի մասնակցելու։ Ուրբաթ կեսգիշերին նախագիծը խորհրդարան բերելն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է խորհրդարանի հանդեպ,–ընդգծել է Ն. Զոհրաբյանը։
Օրինագիծը, այդուհանդերձ, ընդունվել է 71 կողմ, 8 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am