Լրահոս

10.12.2013 12:05


Աշխատանքի տոնավաճառ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Աշխատանքի տոնավաճառ  հաշմանդամություն ունեցող անձանց համար

Դեկտեմբերի 12-ին «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Ռում» դահլիճում ժ.12.00-ից 16.00-ը «Ունիսոն» ՀԿ-ն «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ կկազմակերպի աշխատանքի տոնավաճառ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Տոնավաճառն անցկացվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment – LIFE) (2012-2015)) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը