Լրահոս

31.07.2009 14:42


Ջավախքի հիմնախնդիրը կդառնա Հանրային խորհրդի քննարկման առարկա

Ջավախքի հիմնախնդիրը կդառնա Հանրային խորհրդի քննարկման առարկա

-Հայ-վրացական հարաբերություններում Ջավախքի հիմնախնդիրը կարող է դառնալ համագործակցության լուրջ մի ատաղձ,- «7օր»-ին ասել է Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

 Ջավախքի հարցը Հանրային խորհրդի մեծ օրակարգում դեռևս չկա, սակայն Հ. Հովհաննիսյանը խոստացել է այն բարձրացնել, քանի որ, ըստ նրա, խնդիրը հասունացել է։

-Ջավախքի հետ կապված հիմնահարցերը Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում առաջիկայում կհայտնվեն,- ասել է նա՝ հավելելով, որ այսօր Ջավախքում կան կրթական, հայաթափման, սոցիալական, տնտեսական, մշակութային համագործակցության խնդիրներ։-Խնդիր չկա այսօր Ջավախքում երկրորդ ճակատ ունենալ։ Բայց, այնուհանդերձ, մեր բարեկամ, հարևան երկրի տարածքում բնակվող հայերը պետք է կարողանան արժանավայել ապրել և հայրենիքի հետ իրենց կապի իմաստով խնդիրներ չունենալ։ Դրանով նրանք իրո՛ք կլինեն Վրաստանին նվիրված քաղաքացիներ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը