Դեկտեմբերի 10–ին աշխարհը նշում է ֆուտբոլի համաշխարհային օրը։ Այս կերպ միջազգային հանրությունն իր տուրքն է մատուցում մի մարզաձևի, որը շատերի համար ոչ միայն խաղ է, այլ նաև կյանքի ոճ։
Ֆուտբոլի մասին առաջին հիշատակությունը պատմաբանները գտել են չինական աղբյուրներում՝ իբրև ոտքերով խաղ գնդակի հետ։ Խաղը կոչվում էր Ցու չյու, որ նշանակում էր հրել ոտքով։ Այս մարզաձի շնորհիվ չին զինվորականները կարողանում էին պահպանել լավ մարզավիճակը։
Թե իրականում ճշգրիտ երբ է այս սպորտաձևն առաջացել, ոչ ոք չգիտի։ Ոմանք պնդում են, որ ֆուտբոլի նախատիպը 8–րդ դ. Անգլիայում ապրող սաքսոնների վայրի խաղն էր, որը նման էր մարտի: Կռվից հետո նրանք միմյանց հարվածում էին թշնամիների կտրած գլուխներով: Մոտ 2500 տարի առաջ Ֆուտբոլ են խաղացել նաև Հին Հունաստանում ու Հին Հռոմում: Հունաստանում խաղը կոչվում էր ճակատամարտ գնդակի համար: Աստիճանաբար այն տարածվեց ամբողջ աշխարհում և լուրջ բնույթ ստացավ: 1872-ին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումը Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև:Իսկ 1930–ի հուլիսին Ուրուգվայում կայացավ ֆուտբոլի՝ պատմության մեջ առաջին աշխարհի առաջնությունը։
Ինչ վերաբերում է ֆուտբոլային գնդակին, ապա այն իր ժամանակակից տեսքը ստացավ 19-րդ դարում: 1855–ին Չարլզ Գոդիերը պատրաստեց առաջին կաուչուկե գնդակը, որը պահպանվում է ԱՄՆ-ում գտնվող ֆուտբոլի ազգային թանգարանում:
Այսօր ֆուտբոլի համաշխարհային օրն է
Դեկտեմբերի 10–ին աշխարհը նշում է ֆուտբոլի համաշխարհային օրը։ Այս կերպ միջազգային հանրությունն իր տուրքն է մատուցում մի մարզաձևի, որը շատերի համար ոչ միայն խաղ է, այլ նաև կյանքի ոճ։
Ֆուտբոլի մասին առաջին հիշատակությունը պատմաբանները գտել են չինական աղբյուրներում՝ իբրև ոտքերով խաղ գնդակի հետ։ Խաղը կոչվում էր Ցու չյու, որ նշանակում էր հրել ոտքով։ Այս մարզաձի շնորհիվ չին զինվորականները կարողանում էին պահպանել լավ մարզավիճակը։
Թե իրականում ճշգրիտ երբ է այս սպորտաձևն առաջացել, ոչ ոք չգիտի։ Ոմանք պնդում են, որ ֆուտբոլի նախատիպը 8–րդ դ. Անգլիայում ապրող սաքսոնների վայրի խաղն էր, որը նման էր մարտի: Կռվից հետո նրանք միմյանց հարվածում էին թշնամիների կտրած գլուխներով: Մոտ 2500 տարի առաջ Ֆուտբոլ են խաղացել նաև Հին Հունաստանում ու Հին Հռոմում: Հունաստանում խաղը կոչվում էր ճակատամարտ գնդակի համար: Աստիճանաբար այն տարածվեց ամբողջ աշխարհում և լուրջ բնույթ ստացավ: 1872-ին տեղի ունեցավ առաջին միջազգային հանդիպումը Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև: Իսկ 1930–ի հուլիսին Ուրուգվայում կայացավ ֆուտբոլի՝ պատմության մեջ առաջին աշխարհի առաջնությունը։