Տնտեսական

10.12.2013 11:18


3 մլն դրամ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթի համար

3 մլն դրամ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթի համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2014թ. պետական բյուջեի նախագծում քիչ չեն նաև աբսուրդային ծախսերը։ Ընդ որում, առաջին հայացքից անգամ նկատելի է, որ այդ գումարները հատկացվել են հետագայում «ատկատ» անելու համար։

Օրինակ՝ կառավարությունն առաջարկում է 106.9 մլն դրամ (մոտ 260 հազար դոլար) տրամադրել կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություն անելու համար, իսկ ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի հրապարակայնության ապահովման համար տրամադրվելու է 50 մլն դրամ (123 հազար դոլար):

3 մլն դրամ էլ ցանկանում են տրամադրել «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթին: Տեսակետ կա, որ եթե այդ մրցույթին ներկայացվեն վարչապետ Տիգրան Սարգսյանի` վերջին 5 տարվա ելույթները, ապա նա կշահի առաջին մրցանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը