Լրահոս

31.07.2009 14:25


Տաքսիով՝ Վրաստան

Այս տարվա օգոստոսի 1-ից դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող մարդատար-տաքսի ավտոմեքենաները կարող են անարգել հատել հայ-վրացական սահմանը: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև՝ հաշվի առնելով տաքսի ծառայություն մատուցողների առաջարկությունը:

Ներկայումս հանրապետությունում գործում է տաքսի ծառայություն մատուցող լիցենզավորված 563 կազմակերպություն՝ 6792 մեքենայով և 605 անհատ ձեռներեց:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը