Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ազատության հրապարակից Հայ ազգային կոնգրեսն անցկացնում է իր ավանդական երթը Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով:
Ուշագրավն այն է, որ նույն օրը կառավարությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ։ Թե ինչ նպատակ է հետապնդում երթի օրը ԱԺ արտահերթ նիստ գումարելը, Տիգրան Սարգսյանը կիմանա։
Ամեն դեպքում նկատենք, որ դա մանր «շուստրիություն» է։
Պարզից էլ պարզ է, որ ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավորներից առնվազն 4–ը կմիանան երթին, այլ ոչ թե կգնան խորհրդարան։
Պարզ է նաև այն, որ իշխանությունները խուսափում են իրենց կողմից չվերահսկվող երթերից ու հանրահավաքներից։ Հետևաբար՝ որքան շատ ու մեծածավալ լինեն հանրային ակցիաները, այնքան ավելի կմոտենանք ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդրին՝ իշխանափոխությանը։
Առանձին–առանձին պայքարող խմբերը, մեծ հաշվով, վտանգ չեն ներկայացնում «Սերժ&Co»–ի համար։ Ավելին՝ փոքրիկ ակցիաները նույնիսկ ձեռնտու կարող են լինել բոլոր ոլորտները տապալած այս իշխանության համար։ Իսկ դա նշանակում է, որ մեկ միասնական ճակատ է պետք ստեղծել քաղաքական ու քաղաքացիական ուժերի մասնակցությամբ և գործընթացներին հաղորդել քաղաքական բնույթ։
Զուտ քաղաքացիական պայքարները չեն կարող լուծման հանգել. իշխանությունը ունի այնքան ռեսուրս, որպեսզի թույլ չտա փոփոխություններ։ Նրանց վախը քաղաքական պայքարից է։ Դա է պատճառը, որ իշխանություններն առաջարկում են չքաղաքականացնել ... քաղաքականությունը։
ՀԱԿ–ի վաղվա երթն, ըստ այդմ, գլխացավանք է Բ26–ի համար։ Որքան շատ մարդ լինի, այնքան գլխացավանքը կմեծանա՝ հիմք ստեղծելով հետագա գլխացավանքներն ապահովելու համար։
Կառավարության մանր «շուստրիությունը»

Սևակ Մինասյան