Կարծիք

09.12.2013 17:06


Արդեն իսկ տեղի է ունեցել Սարգսյան-Գյուլ ձեռքսեղմումը

Արդեն իսկ տեղի է ունեցել Սարգսյան-Գյուլ ձեռքսեղմումը

«Թբիլիսիում 43 ժամվա ձեռքսեղմումից հետո թատրոնի դերասաններ` հայազգի Հովհաննես Աջինյանն ու թուրք Դենիզ Բարըշը, աշխարհի ռեկորդ են սահմանել:

Ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում»։

Ո՞ւմ է ուրախացնում այս լուրը:

Ինձ բնավ չի ուրախացնում:

Քանզի գրանտային՝ գեորգիվանյանական միջոցառում է:

Տարիներ առաջ Արագածի լանջին իրականացված «Միասնական շուրջպար»-ի հա՛յ կազմակերպիչները (կապ չունի, թե ովքեր էին նրանք) նույնպես ուզում էին, որ «Միասնական շուրջպարը» գրանցվեր Գինեսի գրքում: Չգրանցեցին:

Ինչո՞ւ: Պատճառը մեկն է: Միջազգային հանրությանը պետք չէր ազգային միասնականության փաստի արձանագրումը:

Համ էլ այն ժամանակ «ֆուտբոլային» դիվանագիտություն սկսելու մտադրություն չկար եւ չէր էլ կարող լինել: Բնականաբար, այն ժամանակ նաեւ, ի վնաս ՀՀ-ի, հայ-թուրքական արձանագրություններ ստորագրելու խնդիր էլ չունեինք:

Ինչը, սակայն, ստորագրվեց 2009-ին:

Այնպես որ, միանգամայն «բնական» է, որ հիմա՛ են ռեկորդային համարում հայի եւ թուրքի ձեռքսեղմումը:

Երբ մանավանդ արդեն իսկ տեղի է ունեցել Սարգսյան-Գյուլ ձեռքսեղմումը, իսկ օրեր անց էլ տեղի կունենա Սարգսյան-Դավութօղլու ձեռքսեղմումը:

Բա այս ամենը ո՞նց «ռեկորդ» չհամարես…

Այս խորագրի վերջին նյութերը