Լրահոս

09.12.2013 22:24


Իսրայելի նախագահը պատրաստ է հանդիպել իրանցի իր պաշտոնակցի հետ

Իսրայելի նախագահը պատրաստ է հանդիպել իրանցի իր պաշտոնակցի հետ

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ։

«Ես թշնամիներ չունեմ, և մենք Իրանին չենք դիտարկում որպես թշնամու»,–ИТАР-ТАСС–ի փոխանցմամբ՝ Թել–Ավիվում տեղի ունեցած բիզնես–համաժողովի ժամանակ ասել է Պերեսը։

Նա ավելացրել է, որ հրեական պետության նպատակը թշնամիներին բարեկամ դարձնելն է։

«Իսրայելը չի շտապում կրակել,–նշել է նա,–այլ նախընտրում ենք տնտեսական և քաղաքական ճնշումը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը