Լրահոս

09.12.2013 13:24


ՄԻՊ զեկույց. «Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 10-50 հազ դոլարի»

ՄԻՊ զեկույց. «Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 10-50 հազ դոլարի»

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանն այսօր ներկայացրել է ՄԻՊ արտահերթ զեկույցում հրապարակված արդյունքները ՀՀ դատական համակարգում առկա կոռուպցիայի մասին։ Համաձայն մի շարք ուսումնասիրությունների ու հարցումների՝ Առաջին ատյաններում կաշառքի գներն ավելի ցածր են, քան մյուս ատյաններում: Զեկույցում նշվում է, որ Առաջին ատյանում գները տատանվում են 500-1000 դոլարի շրջանակներում, իսկ Վճռաբեկ դատարանում այն հասնում է 10-50 հազար դոլարի։

Գ. Պետրոսյանը նշել է նաև, Վճռաբեկ դատարանը բողոքներն ընդունելու կամ չընդունելու մասին որոշումները կայացնում է երկակի ստանդարտներով. մի դեպքում չի պատճառաբանում, թե ինչու է բողոքը հետ վերադարձնում, մյուս դեպքում էլ ընդունում է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը