Պուտինը Թուրքիայում կքննարկի հայ–թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը
Օգոստոսի 6-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Առաջիկա այցի հետ կապված Պուտինը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ռուսաստանի կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ենթադրվում է, թե ՌԴ վարչապետի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում, կքննարկվեն էներգետիկ հարցեր, մասնավորապես «Նաբուկոյի» մրցակից՝ «Գազպրոմի»«Հարավային հոսանք» ծրագիրը։ Այցի շրջանակներում նաև քննարկվելու են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը։
Պուտինը Թուրքիայում կքննարկի հայ–թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը
Օգոստոսի 6-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Առաջիկա այցի հետ կապված Պուտինը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ռուսաստանի կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ենթադրվում է, թե ՌԴ վարչապետի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում, կքննարկվեն էներգետիկ հարցեր, մասնավորապես «Նաբուկոյի» մրցակից՝ «Գազպրոմի» «Հարավային հոսանք» ծրագիրը։ Այցի շրջանակներում նաև քննարկվելու են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը։