Քաղաքական

09.12.2013 12:35


Վարդան Օսկանյանը հերքել է ԲՀԿ–ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու տեղեկությունը

Վարդան Օսկանյանը հերքել է ԲՀԿ–ից դուրս գալու և նոր կուսակցություն ստեղծելու տեղեկությունը

Երևանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Այսօր ես և Ալեքսանդր Արզումանյանը հանդիպեցինք նրա հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը, ինչպես նաև հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի խնդիրները:
Եվրոպայի պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի (AECR) հրավերով չորեքշաբթի ես մեկնում եմ Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարան՝ քննարկելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Ալյանսի միջև համագործակցության խնդիրները և, առհասարակ, Հայաստանի եվրոպական գործընթացների ներկա վիճակը և հեռանկարները:

Ի դեպ, ասեմ, որ տարածված լուրը, թե ես դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և պատրաստվում եմ նոր կուսակցություն ստեղծել, իրականության հետ որևէ կապ չունի:

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը