2008–ի նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և Ներսես Երիցյանը (այսօր քչերն են հիշում, որ նա Էկոնոմիկայի նախարարությունն էր գլխավորում) սկսեցին նյուվասյուկիստական բնույթի խոստումներ տալ։
Սերժ Սարգսյանը մասնագիտացել էր դեմագոգիկ ելույթների վրա՝ ձեռքի հետ խոստանալով Իրան–Հայաստան երկաթգծի շինարարություն, նոր ատոմակայանի կառուցում և Համահայկական բանկի միջոցով բազմամիլիոնանոց ծրագրերի ֆինասավորում։
Տիգրան Սարգսյանին վերապահվել էր «տերտերականության» ապահովման և «Հայկական աշխարհ» կառուցելու գործը՝ օլիգոպոլիաների դեմ սրբազան պատերազմից ազատ ժամանակ։
Դե իսկ տխրահռչակ Ներսես Երիցյանը նշանակվել էր գլխավոր հեքիաթասաց։ Էկոնոմիկայի նախկին նախարարը Գյումրին դարձնում էր ծովափնյա քաղաք, Շվեյցարիայից ներմուծված կիսամաշ ճոպանուղու միջոցով Ջերմուկը՝ միջազգային առողջարանական կենտրոն, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն, Երևանը՝ բիոզուգարանային կենտրոն և այլն։
Սկզբում հայ քաղքենին ոգևորված էր մերօրյա օստապբենդերների գործունեությամբ և հավատում էր նրանց խոստումներին։ Շատ չանցած, սակայն, ամենադեբիլներն անգամ հասկացան, որ գործ ունեն շարքային ստախոսների և պրոֆեսիոնալ դեմագոգների հետ։
Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը զրոյական լեգիտիմություն ունեն, քանզի տապալվել են բոլոր ոլորտներում։ Եվ ահա այդպիսի անվստահության պաշար ունեցող իշխանությունը գնում է կենսաթոշակային «բարեշրջման», որի խորհրդանիշն ու PR–դեմքը նույն Ներսես Երիցյանն է, ում թույլ էին տվել Էկոնոմիկայի նախարարությունը ծիծաղի առարկա դարձնել, որից հետո տարան «հորանց տուն»՝ Կենտրոնական բանկ։
Սերժ–Տիգրան–Ներսես «տրոյկան» Հայաստանի աշխատունակ զանգվածից (1974թ. հետո ծնվածներից) պահանջում է աշխատավարձից վճարել եկամտահարկ ու սոցվճար, ինչպես նաև տնօրինվող եկամտի 5-10% (կախված աշխատավարձի չափից) փոխանցել ինչ–որ կենսաթոշակային հիմնադրամների։ Այսինքն՝ այսօրվա աշխատողից Սերժ Սարգսյանը փող է ուզում վերցնեել երկու ճանապարհով՝ մեկը կենսաթոշակային հիմնադրամին հատկացվող միջոցների, մյուսը՝ պետբյուջեից կենսաթոշակային հիմնադրամին հատկացվող գումարների տեսքով (բյուջետային միջոցների աղբյուրներից են հանդիսանում աշխատողների եկամտահարկն ու սոցվճարը)։
«Սերժ&Co»–ն որպես դրական կողմ է ուզում ներկայացնել այն, որ բյուջեից հատկացվելիք գումարը լինելու է նույնքան, որքան աշխատողն է հատկացնում կենսաթոշակային հիմնադրամին։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, թե ովքեր են տնօրինում պետական ու հանրային փողերը և ինչպես են տնօրինվում նույն այդ միջոցները՝ կարող ենք պնդել, որ գործ ունենք հերթական «քցոցիի» և բլեֆի հետ։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում իրենց թույլ են տալիս այն պետությունները, որոնց իշխանությունների լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվում և որոնց ապագան անորոշ չէ։
Սերժ Սարգսյանն այսօր առաջարկում է իրեն փող վստահել՝ խոստանալով ապահով ծերություն 25 և ավելի տարիներ անց։ Հաշվի առնելով վերջին հինգ տարիների ընթացքում տեղի ունեցածը՝ նրանք, ովքեր կհավատան այս խոստմանը պարզապես միամիտներ ու անմեղսունակներ են։ Սրանք միջազգային մասշտաբի «քցողներ» են, ինչի՞ մասին է խոսքը։
Հրե՛ն, գործարար Փայլակ Հայրապետյանը հավատացել էր այս իշխանության աշխարհիկ և հոգևոր ներկայացուցիչներին ու փող էր վստահել նրանց՝ Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու նպատակով։ Եվ ի՞նչ։
Ինչպես հայտնի է, գործարարի փողերը հայտնվեցին Սարգսյան Տիգրանի ու Կճոյան Նավասարդիօֆշորային հաշիվների վրա։ Նախկին միլիոնատեր Փայլակ Հայրապետյանը հիմա վարձով է ապրում։
Ի դեպ, օֆշորային «աֆյորայում» իր ուրույն դերակատարումն է ունեցել նաև Ներսես Երիցյանը, իսկ Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ բառ չի արտասանել այդ թեմայով, ինչն առնվազն նշանակում է, որ նրա գիտությամբ ու հավանությամբ է տեղի ունեցել «քցոցին»։
Եթե սրանք տարեց միլիոնատիրոջը սարքել են վարձով ապրող, ապա պատկերացնել կարելի է, թե ինչպիսի ծերություն է սպասվում ոչ միլիոնատեր աշխատողներին՝ փողերը Սերժ Սարգսյանին ու նրա ենթականերին վստահելուց հետո։
Մեծ բլեֆի քաղաքականության հետևանքները

Ինչպես հայտնի է, գործարարի փողերը հայտնվեցին Սարգսյան Տիգրանի ու Կճոյան Նավասարդի օֆշորային հաշիվների վրա։ Նախկին միլիոնատեր Փայլակ Հայրապետյանը հիմա վարձով է ապրում։
Ի դեպ, օֆշորային «աֆյորայում» իր ուրույն դերակատարումն է ունեցել նաև Ներսես Երիցյանը, իսկ Սերժ Սարգսյանը մինչև հիմա որևէ բառ չի արտասանել այդ թեմայով, ինչն առնվազն նշանակում է, որ նրա գիտությամբ ու հավանությամբ է տեղի ունեցել «քցոցին»։
Եթե սրանք տարեց միլիոնատիրոջը սարքել են վարձով ապրող, ապա պատկերացնել կարելի է, թե ինչպիսի ծերություն է սպասվում ոչ միլիոնատեր աշխատողներին՝ փողերը Սերժ Սարգսյանին ու նրա ենթականերին վստահելուց հետո։
Կարեն Հակոբջանյան