Լրահոս

31.07.2009 10:53


Կիպրոսյան կենդանաբանական այգում լույս աշխարհ է եկել ալբինոս վալլաբի

Կիպրոսյան կենդանաբանական այգում լույս աշխարհ է եկել ալբինոս վալլաբի

Պաֆոսի մոտակայքում գտնվող կիպրոսյան կենդանաբանական այգում փոքրիկ վալլաբի է լույս աշխարհ եկել։ Վալլաբի են  անվանում կենգուրուների ընտանիքին պատկանող մի տեսակի, որի ներկայացուցիչները շատ ավելի փոքր են՝ համեմատած իրենց մոխրագույն կամ շիկամազ ազգակիցների։ Պարզվել է, որ փոքրիկն ալբինոս է։

Նա դեռ 2 ամիս առաջ է ծնվել, բայց այսօր առաջին անգամ դուրս է եկել մայրիկի պարկից և արել իր առաջին ցատկերը։ Կենդանաբանական այգու սեփականատեր ու տնօրեն Քրիստոս Քրիստափորի խոսքերով՝ աշխարհում հայտնի է ընդամենը 4 ալբինոս վալլաբի, որնցից երկուսն ապրում են Բրիտանիայում, մեկը՝ Ավստրալիայում, իսկ  մյուսն արդեն Կիպրոսում է։ Նրան դեռ անուն չեն տվել, քանի որ սեռը որոշելու ժամանակ չի եղել։ Փոխարենը կենդանաբանական այգու աշխատակիցներն արդեն ճշտել են նրա հասակը՝ 40 սմ։

Ընդհանրապես վալլաբիները կշռում են մինչև 24 կգ, իսկ ազատության մեջ ապրում են մոտ 9 տարի։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը