Լրահոս

31.07.2009 10:47


Չորս երկրների ղեկավարները Դուշանբեում համատեղ հայտարարություն են ընդունել

Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը և Էմոմալի Ռահմոնը գոհ են իրենց գործընկերների՝ Աֆղանստանի և Պակիստանի նախագահների հետ քառակողմ բանակցությունների արդյունքից։

Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, ՌԴ-ի, Աֆղանստանի, Պակիստանի և Տաջիկստանի առաջնորդները համատեղ հայտարարությամբ համաշխարհային հանրությանը կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Աֆղանստանից եկող թմրասպառնալիքի դեմ պայքարի համար։

Փաստաթղթում ընդգծվում է նախագահների մտահոգությունը «թմրադեղի ապօրինի շրջանառության մեծացման՝ որպես ահաբեկչական գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրի մասին»։

 «Կողմերը միջազգային հանրությանը կոչ են անում համագործակցել  Աֆղանստանի կառավարության հետ, լրացուցիչ քայլեր ձեռնարկել թմրադեղերի դեմ վճռական պայքարի համար»,- նշվում է հայտարարության մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը