Քաղաքական

07.12.2013 10:49


Քաղաքացիական անհնազանդության կոչ

Քաղաքացիական անհնազանդության կոչ

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Ազգային ժողովի խմբակցությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, շարժումների և խմբերի հարգելի ներկայացուցիչնե՛ր, բոլոր ընկերությունների աշխատակիցնե՛ր ու գործատունե՛ր.

2013 թվականի դեկտեմբերի 4-ին կրկին առիթ ունեցանք համոզվելու, որ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, հերթական անգամ արտահայտեցին իրենց բացահայտ անտարբերությունն ու արհամարհանքն ավելի քան 250.000 քաղաքացիների հանդեպ, ովքեր սկզբունքային և հիմնավորված անհամաձայնություն էին հայտնել հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

Թեպետ օրենքը վիճարկվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուամենայնիվ, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում, հորդորում և կոչով դիմում է բոլոր մտահոգ քաղաքացիներին, քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին, քաղաքական բոլոր ուժերին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել և պայքարել մեր բոլորի սոցիալական և սեփականության իրավունքների պաշտպանության համար՝ միասնաբար ու համատեղ ուժերով, կիրառելով օրենքով չարգելված բոլոր հնարավորությունները՝ արտահայտելու մեր անհամաձայնությունը հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

Մի կողմ թողնելով բոլոր նեղ խմբակային շահերը՝ միավորվենք և համատեղ ուժերով պայքարենք համընդհանուր արժեքների՝ սահմանադրականության, արդարության, օրինականության ապահովման և հաստատման համար:

Խնդրում ենք բոլորին միանալ նախաձեռնությանը՝ համատեղ կազմակերպելու և իրականացնելու բողոքի ու քաղաքացիական անհնազանդության արտահայտման օրինական բոլոր հնարավոր գործողությունները՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների, զանգվածային գործադուլների և այլ ակցիաների իրականացման տեսքով:

Միայն միասնական պայքարով մենք կկարողանանք իշխանությանն առերեսել այն հրամայականի հետ, որ իրենք, ուզեն, թե չուզեն, ստիպված և պարտավոր են հաշվի նստել ՀՀ քաղաքացիների կարծիքի ու ցանկությունների հետ: Մեզ միանալու համար գրեք[email protected] էլ. հասցեին:

Ուժ ու կորով մեզ՝ պայքարելու վասն արդարության ու օրինականության:

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Այս խորագրի վերջին նյութերը