Լրահոս

31.07.2009 11:02


Մեդվեդևի այցի ժամանակ Դուշանբեում ավտոմեքենա է պայթել

Դուշանբեում ոստիկանության ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով իրավապահ մարմինների մեկ աշխատակից է վիրավորվել։

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։ Նույն օրը՝ ավելի վաղ,  Դուշանբեում Տաջիկստանի, Աֆղանստանի, Պակիստանի և Ռուսաստանի նախագահների միջև բանակցություններ էին տեղի ունեցել։

Անանուն աղբյուրը չի բացառել, որ պայթյունն ահաբեկչական գործողություն է եղել՝ կապված Տաջիկստան կատարած օտարերկրյա առաջնորդների այցելության հետ։

Իսկ հուլիսի 18-ին ահաբեկչության կազմակերպման կասկածանքով երեք մարդ էր ձերբակալվել։

Ըստ «РИА Новости»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը