Լրահոս

06.12.2013 16:00


Ավտովթար Արարատի մարզում. դերասաններից 1-ը մահացել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց

Ավտովթար Արարատի մարզում. դերասաններից 1-ը մահացել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոց

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Տիգրան Ասոյանը, վարելով Opel Astra մակնիշի 34 DO 849 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել է ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և գլխիվայր շրջվելով 50 մետր՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Ասոյանը և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Խաչատրյանը, Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ, 26-ամյա Արկադի Կլեկչյանը, 45-ամյա Արամ Փիլոսյանը, ում բնակության վայրը ճշտվում է, և Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ջիվան Նիկոյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը hայտնում է, որ հիվանդանոցում Ջ. Նիկոյանը մահացել է: Վարորդին և 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել և առաջին օգնությունը ցուցաբերել վթարի հարևանությամբ աշխատող գազալցակայանի աշխատակիցները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորները դերասաններ են, ովքեր մեկնում էին Քյարքիի ոլորաններ՝ սերիալի հերթական նկարահանումներին մասնակցելու ©shamshyan.com Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը