Լրահոս

30.07.2009 18:41


Լոռու մարզի դատախազը քրեական գործ է հարուցել

Լոռու մարզի  դատախազը 29.07.09թ. հարուցել է  քրեական գործ՝ «Մոնտաժտրանսշին» ՓԲԸ-ի կողմից  Սարչապետ համայնքի ջրարբիացման և գազաֆիկացման  աշխատանքների իրականացման ընթացքում չարաշահումներ թույլ տալու և յուրացման եղանակով  առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ:

Մասնավորապես՝  Լոռու մարզի Սարչապետ համայնքի  ջրարբիացման և գազաֆիկացման աշխատանքների իրականացման  ընթացքում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ պետական շահերի պաշտպանության նկատառումներով ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում և ՀՀ ԱԱԾ՝ Լոռու մարզային  վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Մոնտաժտրանսշին» ՓԲԸ-ն  ՀՀ գյուղատնտեսության նախարարության  ֆինանսավորմամբ ԻՖԱԴ միջազգային ծրագրի շրջանակներում  պետք է իրականացներ Լոռու մարզի Սարչապատ համայնքի  ջրարբիացման և գազաֆիկացման  համակարգի վերականգնման  ու շինարարական աշխատանքները:  Սակայն «Մոնտաժտրանսշին» ՓԲԸ-ի տնօրեն Գ. Սեդրակյանը, վերոհիշյալ աշխատանքներն իրականացնելու ընթացքում շահադիտական նպատակով անհիմն փոփոխելով շինարարական նախագիծն ու աշխատանքներն իրականացնելով նախկինում օգտագործված  շինանյութերով,  իրեն վստահված պետական գույքից յուրացման  եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 13 մլն. դրամ գումար, իսկ աշխատանքները սահմանված ժամկետում  ու որակով  ավարտին չի հասցրել:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը Լոռու մարզի դատախազի կողմից հանձնարարվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնին:

Այս խորագրի վերջին նյութերը