Լրահոս

30.07.2009 17:38


ԱՊՀ դիտորդները Մոլդովայի ընտրությունները ճանաչել են ժողովրդավարական

ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Քիշնևում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Մոլդովայի  արտահերթ ընտրությունները համարել է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։ Դիտորդների կարծիքով՝ իշխանությունները կարողացել են ապահովել քաղաքացիների կամարտահայտությունը, իսկ ընտրություններն անցնում էին քաղաքական բազմակարծության մթնոլորտում։ Դիտորդները մի քանի թերություններ արձանագրել են, բայց հայտարարել են, որ դա չի ազդել քվեարկության արդյունքների վրա։

Քվեաթերթիկների 98%–ի Հաշվարկից հետո առաջին տեղում է հայտնվել «Կոմունիստական» կուսակցությունը՝ 45,1%  ձայներով։ Այդ արդյունքը գործող նախագահ Վլադիմիր Վորոնինի կուսակցությանը կապահովի պատգամավորական 101 տեղերից 45-ը։ Դա կոմունիստներին  հնարավորություն չի տա ինքնուրույն ընտրել պետության ղեկավարին, դրա համար անհրաժեշտ է 61 խորհրդարանական։

Ըստ «Ռիա Նովոստիի»

 

Այս խորագրի վերջին նյութերը